Թուրքիայի արտգործնախարարը հայտարարել է, որ Թուրքիան միշտ կլինի Պաղեստինի կողքին

Թուրքիայի արտգործնախարարը հայտարարել է, որ Թուրքիան միշտ կլինի Պաղեստինի կողքին

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Պաղեստինի ժողովուրդների հետ համերաշխության միջազգային օրվա կապակցությամբ հայտարարությամբ է հանդես եկել՝ շեշտելով, որ Թուրքիան միշտ լինելու է պաղեստինցիների կողքին։

Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ Չավուշօղլուն Twitter-ի միկրոբլոգի իր էջում արել է հետևյալ գրառումը.

«Պաղեստինը երբեք միայնակ չի լինի, մենք միշտ կկանգնենք մեր պաղեստինցի եղբայրների ու քույրերի կողքին։ Նրանք պայքարում են իրենց արդար դատի համար»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում