Միցոտակիս. Աթենքի եւ Անկարայի արդյունավետ մերձեցման միակ միջոցը Թուրքիայի սադրանքների դադարեցումն է

Միցոտակիս. Աթենքի եւ Անկարայի արդյունավետ մերձեցման միակ միջոցը Թուրքիայի սադրանքների դադարեցումն է

Աթենքի եւ Անկարայի արդյունավետ մերձեցման միակ միջոցը Թուրքիայի բոլոր սադրիչ ու անօրինական գործողությունների դադարեցումն է եւ ագրեսիվ հռետորաբանության նվազեցումը: Այս մասին հայտարարել է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը՝ Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ հանդիպմանը, հաղորդում է Kathimerini-ն։

«Սա մի մթնոլորտ է, որը կհանգեցնի ծովային գոտիների խնդրի քննարկմանը»,- ասել է նա: «Ես ընդգծեցի այս ասպարեզում մեր երկրի վճռական ներդրումը կայունության մեջ, որը կենսականորեն կարեւոր է ընդհանուր առմամբ Եվրոպայի համար»,- ասել է նա՝ հավելելով, որ Հունաստանին ու Կիպրոսին ԵՄ-ի աջակցությունը ոչ միայն «եվրոպական համերաշխության ակնհայտ դրսեւորում է, այլեւ ակնհայտ նշան այն բանի, որ այս ոլորտում ԵՄ-ի ռազմավարական եւ աշխարհաքաղաքական շահերը կասկածի տակ են դրվում»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում