Ռադայում տեղի է ունեցել ծեծկռտուք Պորոշենկոյի մասնակցությամբ
Ուկրաինայի Գերագույն ռադայում ծեծկռտուք է տեղի ունեցել նախկին նախագահ Պետրո Պորոշենկոյի ու «Ժողովրդի ծառա» կուսակցության պատգամավորների միջև՝ հայտնում է РИА Новости-ն:
Պորոշենկոն փորձել է մոտենալ ամբիոնին իր՝ «Եվրահամերաշխություն» կուսակցության պատգամավոր Իրինա Գերաշչենկոյի ելույթի ժամանակ: Սակայն «Ժողովրդի ծառայի» ներկայացուցիչները արգելափակել են Պորոշենկոյի ճանապարհը, սկսվել է քաշքշուկ:
Խորհրդարանի խոսնակ Դմիտրի Ռազումկովը կողմերին հանդարտության կոչ է արել: Ավելի ուշ նախկին նախագահին ու նրա կողմնակիցներին հաջողվել է մոտենալ ամբիոնին:
Գերաշչենկոյի ելույթը վերաբերում էր մարտի 20-ին Կիևում, Ուկրաինայի նախագահի գրասենյակի մոտ կայացած հանրահավաքը դատապարտող բանաձևի նախագծին:
Կարծիքներ