Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին առաջացել են հողային բերվածքների կույտեր
ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը տեղեկացնում է, որ հունիսի 5-ին Մ-11, Մարտունի-Վարդենիս միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ 28-կմ 29 հատվածում Սևանա լճի ալիքների հետևանքով առաջացել են հողային բերվածքների կույտեր։ Այժմ տվյալ ճանապարհահատվածում իրականացվում են մաքրման աշխատանքներ։
Կարծիքներ