Թեհրանի հիվանդանոցներից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել. հիվանդները տարհանվել են
Թեհրանի հիվանդանոցներից մեկում հրդեհ է բռնկվել:
Այս մասին հայտնել է հրշեջ ծառայության եւ մայրաքաղաքի անվտանգության ծառայության ներկայացուցիչ Սեյեդ Ջալալ Մալեքին։
«Հրդեհ է բռնկվել Գանդիի հիվանդանոցում, որը գտնվում է համանուն փողոցում», - մեջբերում է ISNA-ն Մալեկիի խոսքերը:
Դեպքի վայր է մեկնել մի քանի հրշեջ մեքենա։
Հրդեհի հետևանքով ոչ ոք չի տուժել։ Դեպքից հետո բուժհաստատությունում բուժվող մոտ 80 հիվանդ տեղափոխվել է մոտակա բժշկական կենտրոններ։
Տեղի իշխանությունները խոստացել են մանրակրկիտ հետաքննություն անցկացնել։ Դեպքի վայրում աշխատում են քննչական մարմիններն ու դատախազությունը։
Կարծիքներ