«Ազատություն Միշային»․ բողոքի ցույց՝ Սաակաշվիլիի դատին զուգահեռ
Թբիլիսիի քաղաքային դատարանում Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի դատին զուգընթաց քաղաքացիական ակտիվիստները բողոքի ցույց են անցկացնում։ Այս մասին հայտնում է Aliq.ge-ն։
Դատական գործն ընթանում է Վրաստանի պետական սահմանն ապօրինի կերպով հատելու դեպքի առթիվ։ Այսօր ուսումնասիրվում են մեղադրող կողմի ապացույցները։ Նիստին մասնակցում է նաև Սաակաշվիլին։
Հիշեցնենք, որ Միխեիլ Սաակաշվիլիի կողմից սահմանն ապօրինի հատելու փաստի հետաքննությունը սկսվել է հոկտեմբերի 1-ին։ Գործով մեղադրանք է առաջադրվել ևս չորս հոգու։
Կարծիքներ