ՌԴ-ում արգելված և ահաբեկչական ճանաչված «Թալիբան» շարժման պատվիրակությունը ժամանել է Մոսկվա
ՌԴ-ում արգելված և ահաբեկչական ճանաչված «Թալիբան» շարժման պատվիրակությունն այսօր ժամանել է Մոսկվա: Ինչպես մեկ օր առաջ նշել էր շարժման պաշտոնական ներկայացուցիչ Զաբիուլլահ Մուջահիդը, Մոսկվայում պատվիրակությունը մտադիր է քննարկել երկրի և ամբողջ տարածաշրջանի անվտանգության խնդիրները: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մոսկվայում կայանալիք խորհրդակցություններին պատվիրակությունը կգլխավորեն Աֆղանստանի ժամանակավոր կառավարության ղեկավարի տեղակալ Աբդուլ Սալամ Հանաֆին և թալիբների կողմից նշանակված Աֆղանստանի արտաքին գործերի նախարար Ամիր Խան Մոթթաքին:
Մոսկովյան ձևաչափը ստեղծվել է 2017 թվականին ՝ Ռուսաստանի, Աֆղանստանի, Պակիստանի, Իրանի, Հնդկաստանի և Չինաստանի հատուկ ներկայացուցիչների վեցկողմ խորհրդակցության հիման վրա:
Օգոստոսի 24 -ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանը չի միջամտի Աֆղանստանի ներքին գործերին և չի ներգրավի ՌԴ զինված ուժերը հակամարտության մեջ:
Միևնույն ժամանակ, ռուս առաջնորդը քննադատել էր Արևմուտքի գաղափարը՝ Աֆղանստանից փախստականներին տեղավորել Կենտրոնական Ասիայի երկրներում` նախքան ԱՄՆ և Եվրոպա մուտքի արտոնագիր ստանալը: ՌԴ ղեկավարը նաև կոչ էր արել կանխել Աֆղանստանից փախստականների կերպարանքով զինյալների մուտքը Ռուսաստան:
Աֆղանստանում իրավիճակը սրվեց 2021 թվականի մայիսին ՝ 2001 թվականից երկրում գտնվող ամերիկյան զորքերի դուրսբերման մեկնարկից հետո: Շարժման անդամները հարձակում սկսեցին երկրի խոշոր քաղաքների վրա և օգոստոսի 15 -ին մտան Քաբուլ ՝ հայտարարելով պատերազմի ավարտի մասին:
Կարծիքներ