Վալերի Լեոնտևը հեռանում է բեմից
Ռուսաստանի ժողովրդական արտիստ Վալերի Լեոնտևը լքում է բեմը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով երգչի համերգային տնօրեն Բորիս Չիգիրյովին։
«Վալերի Յակովլևիչն արդեն վաղուց է լքել բեմը, պարզապես այժմ այդ մասին հայտարարել է պաշտոնապես: Մենք արդեն երկար ժամանակ համերգներ չենք տվել և ոչ մի ծրագրում չենք նկարահանվում այն պատճառով, որ նա արդեն 75 տարեկան է», - ասել է Չիգիրյովը:
Ավելի վաղ՝ հունվարի 14-ին, «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթը հայտնել էր, որ Լեոնտևը ծանր թոքաբորբով հիվանդանալուց հետո առաջին անգամ երգել է Դուբայում կայացած մասնավոր միջոցառման ժամանակ: Երգչի ելույթը տևել է գրեթե մեկ ժամ, իսկ հոնորարը հասել է 10 միլիոն ռուբլու։
Վալերի Լեոնտևը խորհրդային և ռուս երգիչ է, այնպիսի հիթերի կատարող, ինչպիսիք են «Վերնիսաժ»-ը (Լայմա Վայկուլեի հետ), «Դելտապլան»-ը, «Կանաչ լույս»-ը, «Կազանովա»-ն: Նա Հայրենիքի հանդեպ ունեցած վաստակի համար» 4-րդ աստիճանի շքանշանի, Պատվո շքանշանի և Բարեկամության շքանշանի ասպետ է:
Կարծիքներ