ԱՄՆ-ի աջակցությամբ կամ առանց՝ մենք չենք թույլ տալ, որ Ռուսաստանը հաղթի. Ուրսուլա ֆոն դեր Լայեն
Եվրամիությունը չի կարող թույլ տալ, որ Ռուսաստանը հաղթի Ուկրաինայի պատերազմում՝ անկախ նրանից, թե ինչ կլինի ԱՄՆ-ում նախագահի ընտրությունից հետո։
Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։
«Պարզ ճշմարտությունն այն է, որ մենք չունենք հարմարավետության շքեղություն: Մենք չենք վերահսկում ընտրությունները կամ որոշումները աշխարհի այլ մասերում: Մենք պարզապես ժամանակ չունենք այդ հարցի շուրջ մանևրներ անելու համար։
Մեր գործընկերների աջակցությամբ կամ առանց դրա, մենք չենք կարող թույլ տալ, որ Ռուսաստանը հաղթի: Եվ անապահովության գինը՝ Ռուսաստանի հաղթանակի արժեքը, շատ ավելի մեծ է, քան ցանկացած խնայողություն, որը մենք կարող ենք անել հիմա»,- ասել է նա։
Եվրախորհրդարանի աջև ելույթի ժամանակ Ֆոն դեր Լայենն ասել է, թե երբեք պետք չէ թերագնահատել Եվրոպայում նոր լայնամասշտաբ պատերազմի հնարավորությունը:
Կարծիքներ