Վարչապետի՝ բանավեճի հրավերը նախկին նախագահների համար լավ առիթ է՝ հիմնավորելու իրենց մեղադրանքները. Չախոյան
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադառնալով վարչապետի հայտարարությանը՝ գրել է.
«6 տարի է՝ մեղադրում են հող տալու համար
6 տարի է՝ մեղադրում են բանակցությունները ձախողելու համար
6 տարի է՝ մեղադրում են բանակը, պետությունը կազմաքանդելու համար
մեղադրում են պատերազմը պարտվելու ու Լեռնային Ղարաբաղը հանձնելու համար
Վարչապետի կողմից բանավեճի հրավերը նախկին նախագահների համար շատ լավ առիթ է՝ հիմնավորելու իրենց մեղադրանքները։
Հակառակ դեպքում անլուրջ է ստացվում՝ անընդհատ մեղադրանքներ հնչեցնել ու խուսափել դրանք հասցեատիրոջ դեմքին ասելուց»։
Ավելի վաղ արված գրառման մեջ վարչապետը նշել էր, որ 1994 թվականից ի վեր, այսինքն՝ հրադադարից հետո՝ մեկնարկի պահից, բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին։
Կարծիքներ