Ալթայում երկրաշարժ է տեղի ունեցել

Ալթայի Հանրապետությունում 6.4 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել։
Այս մասին հայտնել է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
Էպիկենտրոնում սեյսմիկ ցնցման ուժգնությունը կազմել է 8,5 բալ: Այն գտնվել է Կոշ-Աղաչ գյուղից 27 կմ հարավ-արեւմուտք, որտեղ ապրում է մոտ 8 հազար մարդ։
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։
Կարծիքներ