Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել Ներքին Հանդի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ․ ՊՆ

Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել Ներքին Հանդի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ․ ՊՆ

Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 20:20-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել Ներքին Հանդի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարը։

Հայկական կողմը կորուստներ չունի:

Ժամը 23:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում