ՊԵԿ աշխատակիցները ներկայացրել են օրենսդրական կարգավորումներն ու վերջին փոփոխությունները. հանդիպում Շիրակի մարզում
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ոչ առևտրային կազմակերպությունների հսկողության բաժնի աշխատակիցները Գյումրիում հանդիպել են Շիրակի մարզի հասարակական կազմակերպությունների և հիմնադրամների շուրջ 40 ներկայացուցիչների հետ։
Հանդիպման ընթացքում ՊԵԿ աշխատակիցները ներկայացրել են ոչ առևտրային կազմակերպությունների հսկողության բաժնի գործառույթների իրականացման, վերահսկողական մեխանիզմների կիրառման շրջանակները և եղանակները: Ներկայացվել են նաև վերոնշյալ կազմակերպություններին վերաբերող օրենսդրական կարգավորումներն ու դրանցում կատարված վերջին փոփոխությունները։
ՊԵԿ ներկայացուցիչները պատասխանել են ներկաների հարցերին, ինչպես նաև անդրադարձել ՀԿ-ների և հիմնադրամների կողմից հրապարակվող հաշվետվությունների ամենատարածված սխալներին ու բացթողումներին։ Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել հաճախակի դարձնել մարզային այցերը, ինչն առավել առարկայական ու գործնական կդարձնի այս ձևաչափով հանդիպումները։
Կարծիքներ