ՆԱՏՕ-ն կոչ է անում չխոչընդոտել օտարերկրացիների և աֆղանստանցիների ելքին
ՆԱՏՕ-ն կոչ է անում նրանց, ովքեր այժմ իշխանության են Աֆղանստանում, չխոչընդոտել օտարերկրացիների և աֆղանստանցիների ելքին։ Այս մասին հայտնում է РИА новости-ն՝ վկայակոչելով դաշինքի արտգործնախարարների հայտարարությանը:
«Մեր անմիջական խնդիրն է այժմ կատարել մեր պարտավորությունը` շարունակել անվտանգ տարհանումը մեր քաղաքացիներին, գործընկեր երկրների քաղաքացիներին և աֆղաններին, ովքեր գտնվում են վտանգի մեջ, մասնավորապես նրանց, ովքեր օգնել են մեր ուժերին: Մենք կոչ ենք անում Աֆղանստանում իշխանություն ունեցողներին՝ հարգել կանոնավոր տարհանումը»,- նշված է փաստաթղթում:
Կիրակի օրը լրատվամիջոցները հայտնեցին, որ ապստամբները վերահսկում են սահմանային բոլոր անցումները: Նույն օրը ավելի ուշ զինյալները հայտարարեցին, որ մտել են Քաբուլ և վերահսկողություն հաստատել նախագահական պալատի վրա:
Օտարերկրյա անձնակազմի և օտարերկրյա առաքելությունների համար աշխատող աֆղանցիների տարհանումը կատարվում է Քաբուլի միակ օդանավակայանի միջոցով։
Կարծիքներ