«Թալիբան» շարժումը հայտարարել է կառավարության ստեղծման շուրջ բանակցությունները վերսկսելու մասին
«Թալիբան» շարժումը վերսկսել Է բանակցություններն Աֆղանստանում նոր, ներառական կառավարության ստեղծման շուրջը: Օգոստոսի 20-ին այդ մասին հայտնել Է Աֆղանստանի TOLONews հեռուստաալիքը՝ վկայակոչելով Կատարում շարժման գրասենյակի պաշտոնական ներկայացուցիչ Մոհամադ Սոհայիլ Շահինի հայտարարությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Մենք վերսկսեցինք բանակցություններն Աֆղանստանում ներառական կառավարության ստեղծման շուրջը»,- մեջբերում Է նրա խոսքը հեռուստաալիքը: Տարբեր քաղաքական հոսանքների հետ ընթանում են կոնսուլտացիաներ ապագա կառավարության կազմի վերաբերյալ: Երբ այդ կազմը որոշվի, այդ մասին կհայտարարվի: «Այժմ ընտրություններ անցկացնելու ժամանակը չԷ կառավարությունը որոշելու համար,- նշել Է Շահինը:-«Մեզ մոտ իշխանության վակուում Է առաջացել»:
Ուստի ընտրությունների ժամանակ չկա: Առայժմ չկա նաև նոր սահմանադրություն, մենք այն մշակում ենք հետագա հաստատման համար: Սպասվում Է ոչ քիչ աշխատանք, եւ դրա համար պահանջվում Է ներառական կառավարություն: Այդ մարդիկ կընտրվեն տարբեր քաղաքական գործիչների և մեր բարձրագույն ղեկավարության միջեւ երկխոսության միջոցով»:
Աֆղանստանում ռազմական գործողությունն ավարտելու մասին ԱՄՆ-ի հայտարարությունից և զրքերի դուրսբերումն սկսվելուց հետո «Թալիբանը» հարձակում Է ծավալել կառավարական ուժերի վրա և օգոստոսի 15-ին առանց մարտի մտել Քաբուլ: Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին հայտնել Է, որ լքում Է երկիրն՝ արյունահեղություն թույլ չտալու համար: Արեւմտյան երկրները տարահանում են իրենց քաղաքացիներին և դեսպանությությունների աշխատակիցներին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ