Հաղթանակ գյուղում այրվել է վագոն տնակ

Հաղթանակ գյուղում այրվել է վագոն տնակ

Սեպտեմբերի 12-ին, ժամը 22։04-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Հաղթանակ գյուղում այրվում է վագոն տնակ: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Տավուշի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Այրում համայնքի Հաղթանակ գյուղի 4-րդ փողոցի 1-ին նրբանցքում գտնվող վագոն-տնակում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:50-ին, մարվել՝ 23:16-ին: Այրվել է վագոն տնակը՝ 27 քմ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում