Վաղը կարող է ուշ լինել. Աբդոլլահիանը՝ Իսրայելի և Պաղեստինի առճակատման և Իրանի դիրքորոշման մասին

Վաղը կարող է ուշ լինել. Աբդոլլահիանը՝ Իսրայելի և Պաղեստինի առճակատման և Իրանի դիրքորոշման մասին

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը վերահաստատել է Պաղեստինի ժողովրդին աջակցելու անսասան հանձնառությունը՝ նշելով, որ Իրանը երբեք զիջումների չի գնա Պաղեստինի վերաբերյալ իր սկզբունքների և արժեքների հարցում:

Այս մասին հայտնում է IRNAգործակալությունը՝ նելով, որ Իրանի արտգործնախարարը Դոհայում ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի և այս շարժման այլ առաջնորդների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Պաղեստինի հարցը մինչ օրս համարվում է իսլամական աշխարհի ամենակարևոր հարցը։

Աբդոլահիանը հավելել է, որ Իսրայելը ռազմական հանցագործություններ է կատարւմ, որը կարող է անկանխատեսելի արդյունքների հանգեցնել տարածաշրջանում, իսկ Իրանը կանի հնարավոր ամեն բան՝ այդ գործողությունները դադարեցնելու համար։

Ավելի ուշ Աբդոլլահիանը Al-Jazeera-ին տված հարցազրույցում էլ հայտարարել է, որ իրանական կողմը Սիոնիստական ռեժիմի կողմնակիցների միջոցով հայտնել է, որ եթե Գազայի հատվածում պաղեստինցիների դեմ հանցագործությունները չդադարեն, վաղը շատ ուշ կլինի:

«Մենք հուսով ենք, որ քաղաքական ջանքերը կկանխեն պատերազմի տարածումը, այլապես ոչ ոք չգիտի, թե ինչ կլինի առաջիկայում»,- զգուշացրել է իրանցի նախարարը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում