Ավտովթար Արագածոտնի մարզում. կան տուժածներ

Ավտովթար Արագածոտնի մարզում. կան տուժածներ

Այսօր՝ հոկտեմբերի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 11:50-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 58 կմ հատվածում՝ ժողովրդին հայտնի «Թալինի վիշկա»-ի մոտ, բախվել են Արագածոտնի մարզի բնակիչներ, 44-ամյա Անդրանիկ Մ.-ի վարած Mercedes մակնիշի և 30-ամյա Արտակ Օ.-ի վարած ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 07-ի վարորդն ու նրա ուղևորներ, Երևանի բնակիչ 29-ամյա Հասմիկ Զ.-ն, Արագածոտնի մարզի բնակիչներ, 2-ամյա Սոֆի Օ.-ն, 59-ամյա Ժորժիկ Օ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Թալին» բժշկական կենտրոն:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և պարեկները:

Վթարի փաստով Թալինի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում