Հայաստանը ապահովված է բոլոր տեսակի պատվաստանյութերով. Անահիտ Ավանեսյան

Հայաստանը ապահովված է բոլոր տեսակի պատվաստանյութերով. Անահիտ Ավանեսյան

Հայաստանը ապահովված է բոլոր տեսակի պատվաստանյութերով:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ առողջապահոևւթյան նախարար Անահիտ Ավանեսյանը՝ նշելով, որ մեր բուժաշխատողները մի կողմից պայքարում են պացիենտների առողջացման համար, մյուս կողմից իրականցնում են օրական 20000-ից ավել պատվաստում:

«Սիրելի քաղաքացիներ օր առաջ պատվաստվեք, կանգնեք մեր բժիշկների կողքին, օգնեք հաղթահարելու այս աղետը:

Շնորհակալ եմ ԵՄ մեր գործընկերներին, Նորվեգիայի կառավարությանը և ժողովրդին, Մոդեռնա ընկերությանը՝ սոլիդարության համար»,-գրել է Ավանեսյանը:

Հիշեցնենք, այսօր Հայաստան է հասել Նորվեգիայի կողմից «Թիմ Եվրոպա»նախաձեռնության շրջանակում հասանելի «ԵՄ Քաղաքացիական պաշտպանության մեխանիզմի» աջակցությամբ Հայաստանին նվիրաբերված «Մոդեռնա» տեսակի պատվաստանյութի 620 հազար դեղաչափը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում