Սիրիայում անցումային շրջանը կտևի հինգ տարի

Սիրիայում անցումային շրջանը կտևի հինգ տարի՝ ասված է Սիրիայի Արաբական Հանրապետության Սահմանադրության նախագծի քննարկման հանձնաժողովի հայտարարության մեջ:
«Հանձնաժողովը հայտարարում է անցումային շրջան՝ հինգ տարի ժամկետով, անվտանգ և չեզոք միջավայր ստեղծելու համար բավարար ժամանակ տրամադրելու նպատակով»,- ասված է հայտարարության մեջ:
Սիրիայի անցումային շրջանի նախագահ Ահմադ Աշ-Շարաան ավելի վաղ ստորագրել է անցումային շրջանի Սահմանադրության նախագիծը: Աշ-Շարաան հայտարարել էր, որ երկրում անցումային շրջանի ավարտի համար առնվազն չորս տարի կպահանջվի։
Կարծիքներ