Փրկարարները Հրազդան գետից դուրս են բերել քաղաքացու դի

Փետրվարի 8-ին՝ ժամը 12:07-ին, Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մասիս-Ռանչպար ավտոճանապարհին՝ կամրջի մոտակայքում, Հրազդան գետի մեջ դի է հայտնաբերվել:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները գետից դուրս են բերել տղամարդու դի։
Կարծիքներ