Ադամյան. Իմ դուբլը նվիրում եմ հայրենիքիս

Ադամյան. Իմ դուբլը նվիրում եմ հայրենիքիս

Գերմանական «Հոֆենհայմի» և Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը Եվրոպայի լիգայի խմբային փուլի երրորդ տուրի՝ «Սլովանի» դեմ խաղում իր ձևակերպած դուբլը նվիրել է Հայաստանին:

«Ցանկանում եմ այս դուբլը նվիրել իմ հայրենիքին՝ Հայաստանին, իմ բոլոր եղբայրներին և քույրերին, որոնք այս պահին Արցախում պաշտպանում են իրենց հայրենիքը:

Ազգի համար այս ծանր պահին իմ դուբլը փոքրիկ նվեր է հայերին: Փա՜ռք հայ հերոսներին, առա՜ջ Հայաստան: Հաղթելու ենք»,- Ադամյանի խոսքը փոխանցում է Sport24-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում