Նոյեմբերի 24-ին Ջո Բայդենը կհայտարարի իր աշխատակազմում կարեւորագույն նշանակումների մասին
Սպիտակ տան ապագա ղեկավար Ռոն Քլյայնը ABC հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ ԱՄՆ ընտրված նախագահ Ջո Բայդենը նոյեմբերի 24-ին կհայտարարի նրանց անունները, որքեր կզբաղեցնեն կարեւորագույն պաշտոններ նրա աշխատակազմում:
«Դուք կտեղեկանաք առաջին նշանակումների մասին երեքշաբթի»,-ասել է Քլյայնը՝ հավելելով, որ Ջո Բայդենն ինքը կհայտարարի անունները:
Նա նաեւ անվանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Բայդենի հաղթանակը ճանաչելու մերժումը «ագրեսիվ եւ վնասակար», ընդ որում՝ նշելով, որ դա չի փոխի փաստերը:
«Դոնալդ Թրամփը մերժել է դեմոկրատիան: Նա ելույթ է ունեցել քվեարկության ժամանակ կեղծիքների մասին անհիմն մեղադրանքներով՝ անհիմն դատական գործընթաց սկսելով 34 դատարաններում, եւ այժմ այդ փորձերն ուղղված են առ այն, որ ստիպեն ընտրահանձնաժողովի ներկայացուցիչներին չեղարկել ընտրողների կամարտահայտման արդյունքները: Դա ագրեսիվ է, դա վնասակար է, սակայն դա չի փոխի արդյունքը, որը մենք կտեսնենք հունվարի 20-ին, ժամը՝ 12:00-ին. Ջո Բայդենը կդառնա Միացյալ Նահանգների հաջորդ նախագահը»,-նշել է նա:
Կարծիքներ