Խաղաղությունը շատ հարցեր կլուծի. Փաշինյանը՝ Բաքվում անազատության մեջ պահվող հայերի վերադարձի մասին

Խաղաղությունը շատ հարցեր կլուծի. Փաշինյանը՝ Բաքվում անազատության մեջ պահվող հայերի վերադարձի մասին

ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Բաքվում անազատության մեջ գտնվող մեր հայրենակիցների վերադարձի ուղղությամբ իրականացվող աշխատանքներին, նշել է, որ այդ ուղղությամբ ամենօրյա աշխատանք է իրականացվում: 

«Եթե կա տեսակետ, որ պիտի այդ խնդիրը լուծվի, որ խաղաղության հարցը լուծվի, ես էլ ասում եմ՝ ինչքան բարենպաստ լինի միջավայրը Հայաստանի և Ադրբեջանի միջև, այդքան ավելի հեշտ կլինի այդ հարցը, այսինքն՝ դիտանկյան խնդիր է:

Ես կարծում եմ, որ խաղաղությունը մնացած բոլոր հարցերն էլ կլուծի, շատ հարցեր կլուծի: Այսինքն՝ այն ընկալումը, որ մենք պետք է բոլոր հարցերը լուծենք, նոր լինի խաղաղություն, խաղաղության համաձայնագիր, կարծում եմ՝ այդտեղ էլ բացարձակ չէ: Այսինքն՝ դա պրոցես է, կենդանի պրոցես է, ճիշտ չէ ասել՝ այսպես պետք է անենք, այնպես, որովհետև եթե այդ տրամաբանությամբ առաջնորդվեինք, այս կետին չէինք հասնի, այսինքն՝ խաղաղության այս կետին չէինք հասնի:

Հենց դրա համար է, որ մենք փորձում ենք հնարավորինս ճկուն մոտեցումներ ցուցաբերել, այնպիսի ճկուն մոտեցումներ, որ տվյալ պահին մաքսիմալ համապատասխանում են Հայաստանի պետական շահերին»,- ասել է վարչապետը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում