Արշակ Ասլանյանը Լիտվայի դեսպանի հետ քննարկել է առևտրատնտեսական ոլորտում համագործակցության հեռանկարները

Արշակ Ասլանյանը Լիտվայի դեսպանի հետ քննարկել է առևտրատնտեսական ոլորտում համագործակցության հեռանկարները

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արշակ Ասլանյանն ընդունել է Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին՝ առևտրատնտեսական ոլորտում երկկողմ համագործակցությանն առնչվող խնդիրները քննարկելու նպատակով։

Ողջունելով հյուրերին՝ Արշակ Ասլանյանը կարևորել է ԵՄ Արևելյան գործընկերության շրջանակներում հայ-լիտվական համագործակցությունը, բազմակողմ համագործակցության ընթացիկ համատեղ ծրագրերի իրականացումը, լավագույն փորձի տեղայնացման միջոցով` բիզնես միջավայրի զարգացման ապահովումը, գործարար կապերի ստեղծումն ու խորացումը։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի և Լիտվայի միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացմանը, առևտրատնտեսական համագործակցության ոլորտում երկկողմ առևտրային առաքելությունների, գործարար համաժողովների կազմակերպմանը, ինչպես նաև մասնագիտացված ցուցահանդեսներին ու տոնավաճառներին մասնակցությանը:

Տեղեկացնելով, որ Հայաստանում այս տարի մեկնարկել է Տեքստիլ արդունաբերության աջակցման ծրագիրը՝ Արշակ Ասլանյանն առաջարկել է լիտվական կողմին դիտարկել այս ոլորտում հայ-լիտվական համատեղ ձեռնարկությունների հիմնման հնարավորությունը։

Առանձին անդրադարձ է կատարվել գյուղատնտեսության տարբեր ոլորտներում՝ (ձկնորսություն, գյուղատնտեսական արտադրանքի որակի վերահսկողություն և սննդի անվտանգություն, բույսերի առողջություն և բույսերի պաշտպանություն) փորձի փոխանակմանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում