Գերմանիայում արտադրողների արտադրանքների գները նոյեմբերին հասել են 70 տարվա առավելագույն ցուցանիշի

Գերմանիայում արտադրողների արտադրանքների գները նոյեմբերին հասել են 70 տարվա առավելագույն ցուցանիշի

Գերմանիայում արտադրողների արտադրանքների գները (PPI ինդեքս) նոյեմբերին 19,2 տոկոսով կտրուկ բարձրացել են անցյալ տարվա այդ նույն ամսվա համեմատությամբ: Այդ մասին, վկայում են ԳԴՀ-ի դաշնային վիճակագրական վարչության (Destatis) տվյալները: Սա առավելագույն բարձրացումն Է 1951 թվականի նոյեմբերից ի վեր: Այն պայմանավորված Է ինչպես Էներգակիրների արժեքի կտրուկ բարձրացմամբ եւ մատակարարումների շղթայում պահպանվող խնդիրներով, այնպես Էլ համեմատության ցածր բազայով:

Այնուամենայնիվ, Trading Economics-ի տվյալների համաձայն, անցած ամսին վերլուծաբանները կանխատեսել են PPI ինդեքսի Էլ ավելի զգալի ավելացում՝ 19,9 տոկոսով: Գների աճի տեմպերն արագանում են արդեն տասնմեկ ամիսն անընդմեջ, ընդ որում՝ վերջին հինգ ամիսներին վերելքը գերազանցում Է 10 տոկոսը: Էներգակիրների գները նոյեմբերին կտրուկ բարձրացել են 49,4 տոկոսով, այդ թվում՝ բնական գազը թանկացել Է 83,4 տոկոսով, Էլեկտրականությանը՝ 48 տոկոսով:

Միջանկյալ արտադրանքի արժեքն ավելացել Է 19,1 տոկոսով, երկարատեւ օգտագործման սպառողական ապրանքներինը՝ 3,7 տոկոսով, արտադրության միջոցներինը՝ 3,6 տոկոսով: «Ուրբաթ օրվա տվյալները մռայլ հեռանկարներ են մատնանշում Սուրբծննդյան սեզոնի համար, քանի որ Գերմանիայի արդյունաբերական հատվածը շարունակում Է պայքարել մատակարարումների շղթայում ընդհատումների եւ այն սպառնալիքի դեմ, որը ներկայացնում Է օմիկրոն շտամը»,-կարծիք Է հայտնել Թոմաս Ռինը՝ Accenture-ից, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում