COVID-19-ով վարակման հայտնաբերված դեպքերի թիվն աշխարհում մոտեցել Է 273 միլիոնի
COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում դեկտեմբերի 17-ի առավոտվա դրությամբ կազմել Է 272 միլիոն 943 հազար 953: Այդ մասին վկայում են Worldometer պորտալի վերջին տվյալները:
Վիրուսի տարածման սկզբից ի վեր COVID-19-ի հետ կապված հիվանդություններից մահացածների թիվը հասել Է 5 միլիոն 336 հազար 917 մարդու: COVID-19-ով վարակման ավելի քան 20 միլիոն դեպք գրանցած երկրների թվի մեջ մտնում են ԱՄՆ-ը, Հնդկաստանը եւ Բրազիլիան: Վարակվածների եւ մահացածների թվով առաջատարը մնում Է Միացյալ Նահանգները, որտեղ միագումար հայտնաբերվել Է 50 միլիոն 513 հազար 424 COVID-19-ով ախտահարված, իսկ մահացածների թիվը երկրում հասել Է 803 հազար 652-ի:
Վարակվածների թվով երկրորդ տեղն զբաղեցնում Է Հնդկաստանը, որտեղ COVID-19-ի հաստատված դեպքերի թվաքանակը հասել Է 34 միլիոն 726 հազար 49-ի, իսկ ախտահարման հետեւանքներից մահացածների թիվի այս երկրում կազմել Է 476 հազար 869 մարդ: Աշխարհում ախտահարվածների թվով երրորդ հորիզոնականում գտնվում Է Բրազիլիան, որտեղ համավարակի ժամանակաշրջանում գրանցվել Է 22 միլիոն 204 հազար 941 հիվանդացած, նրանցից մահացել Է 617 հազար 52 մարդ:
Worldometer պորտալի տվյալների համաձայն, որը մասնագիտանում Է աշխարհի կարեւորագույն իրադարձությունների վիճակագրության բնագավառում, մոլորակի 1 միլիոն բնակչության հաշվով մահացության գործակիցը դեկտեմբերի 17-ի առավոտվա դրությամբ կազմել Է 686,8: ԱՄՆ-ում 1 միլիոն բնակչի հաշվով մահացել Է 2470, Հնդկաստանում՝ 341, Բրազիլիայում՝ 2875 մարդ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
Կարծիքներ