Վանաձոր քաղաքի Սայաթ֊Նովայի անվան զբոսայգում և Հ 70՝ Մ6-Աթան 34 կմ ճանապարհահատվածին կկատարվեն հիմնանորոգման աշխատանքներ
Սիրելի լոռեցինե՛ր, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար
Սուրեն Պապիկյան/ Suren Papikyan -ի հետ նախնական համաձայնության ենք եկել Վանաձոր քաղաքի Սայաթ֊Նովայի անվան զբոսայգու և Հ 70՝ Մ6-Աթան շուրջ 34 կմ ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքների կազմակերպման շուրջ:
Սայաթ-Նովայի անվան զբոսայգում պետություն - համայնք համատեղ ներդրմամբ՝ շուրջ 260 մլն դրամ ընդհանուր արժեքով, 2021 թվականին նախատեսում ենք իրականացնել բարեկարգման աշխատանքներ: Զբոսայգին լոռեցիներին կներկայանա առավել գեղեցիկ, լուսավոր ու բարեկարգ: Այն կհամալրի մարզկենտրոնի հարմարավետ հանգստի գոտիների շարքը:
Ինչ վերաբերում է Հ 70՝ Մ6-Աթան ճանապարհահատվածին, ապա այն ավելի քան 30 տարի չէր հիմնանորոգվել։ Չափազանց կարևոր ու կենսական նշանակության ծրագիրը կյանքի կկոչվի կրկին 2021 թվականին։
ՀԳ.՝ Սա իրականացվելիք ծրագրերի միայն մի փոքր մասն է, առաջիկայում կանդրադառնանք նաև մյուս ծրագրերին:
Կարծիքներ