Ծանրամարտն ու բռնցքամարտը կարող են հետագայում դուրս մնալ օլիմպիական խաղերի ծրագրից

Ծանրամարտն ու բռնցքամարտը կարող են հետագայում դուրս մնալ օլիմպիական խաղերի ծրագրից

Միջազգային օլիմպիական կոմիտեի գործկոմը քննարկել է ծանրամարտի և բռնցքամարտի միջազգային ֆեդերացիաներում ստեղծված իրավիճակը: Այդ մարզաձևերին սպառնում է օլիմպիական խաղերի ծրագրից դուրս մնալու վտանգը:

Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայից մասնավորապես  պահանջվում է ֆինանսական թափանցիկ գործունեություն և արդար մրցավարություն:  

Առավել ծավալուն անդրադարձ է եղել ծանրամարտի միջազգային ֆեդերացիային:  ՄՕԿ-ը  առաջադրել է  պայմաններ, որոնց կատարման դեպքում մարզաձևը իր տեղը կպահպանի Փարիզի օլիմպիական խաղերում:   

Անհրաժեշտ է ապահովել թափանցիկություն և  կայունություն ֆեդերացիայի աշխատանքներում,  փոփոխություններ կատարել կանոնադրությունում, հետևել գործող բոլոր կանոններին,  զերծ մնալ  խթանիչներ օգտագործելու ժխտելի սովորությունից, անցկացնել ֆեդերացիայի նախագահի ընտրություն և այլն:  

Նշած մարզաձևերի ՝ օլիմպիական ընտանիքում մնալու հարցը ՄՕԿ–ը կրկին քննակելու է 2023թ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում