Ուկրաինական Ռադան «պատմական» ստորագրահավաք է սկսել Զելենսկիին պաշտոնանկ անելու համար
Ուկրաինական «Ընդդիմադիր հարթակ. հանուն կյանքի» կուսակցությունը ստորագրություններ է հավաքում երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկիին պաշտոնանկ անելու համար: Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտարարել է կուսակցության պատգամավոր Իլյա Կիվան, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«Պատմական պահ: Նախագահ Զելենսկիի իմփիչմենթի համար պատգամավորների ստորագրահավաքը սկսված է»,-գրել է նա:
Ստորագրահավաք սկսելու որոշումը կայացվել է փետրվարի սկզբին կուսակցության համագումարում:
«Ընդդիմության հարթակում» ընթացակարգի անհրաժեշտության մասին հարցը բարձրացվել է այն բանից հետո, երբ երկրի իշխանությունները հայտարարել են մի շարք հեռուստաալիքներ՝ մասնավորապես «112 Ուկրաինա»-ն, NewsOne-ը և ZIK-ը փակելու մասին: Հեռուստաալիքները դադարել են հեռարձակումը, բայց հասանելի են մնացել YouTube-ում:
Կարծիքներ