Եվրահանձնաժողովը կոչ Է արել սկսելու COVID-19-ի դեմ երկրորդ խթանիչ դեղաչափի ներարկումը 60-ից բարձր անձանց
Եվրահանձնաժողովը (ԵՀ) ԵՄ-ի բոլոր երկրներին կոչ Է արել սկսելու COVID-19-ի դեմ պատվաստանյութերի երկրորդ խթանիչ դեղաչափի ներարկումը 60-ից բարձր անձանց: Ինչպես տեղեկացնում «Արմենպրես»-ը, հուլիսի 11-ին այդ մասին հայտարարել Է ԵՀ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան դե Քեերսմաքերը:
«COVID-19-ով հիվանդացության նոր աճի պատճառով Եվրահանձնաժողովը ԵՄ-ի երկրներին կոչ Է անում սկսելու երկրորդ խթանիչ դեղաչափով կորոնավիրուսի դեմ պարտադիր պատվաստման արշավը 60 տարեկանից բարձր եւ ռիսկի կատեգորիային դասվող անձանց»,- հայտարարել Է նա: Նա ճշտել Է, որ երկրորդ խթանիչ դեղաչափը Եվրահանձնաժոովն առաջարկում Է ներարկել ոչ վաղ, քան առաջինից հետո չորս ամիս անց:
Իր հերթին Եվրոպայի Հիվանդությունների կախարգելման եւ վերահսկողության կենտրոնի (ECDC) տնօրեն Անդրեա Ամոնը հայտնել Է, որ ներկայումս դիտվում Է «COVID-19-ի արձանագրված դեպքերի թվի աճ եւ հսպիտալացումների թվի ավելացում մի քանի երկրներում, հիմնականում օմիկրոն տարբերակի ВА. 5 շտամի հաշվին»: ՏԱՍՍ-ի գնահատումներով՝ անցած շաբաթ աշխարհում COVID-19-ով վարակման նոր դեպքերի քանակը կազմել Է շուրջ 5,8 միլիոն, ինչը մոտավորապես 1 միլիոնով ավելի Է քան նախորդ շաբաթվա ընթացքում: Հիվանդացության աճ Է նշվել բոլոր մայր ցամաքներում, բարձրացել Է նաեւ մահացության մակարդակը: ԵՄ-ում մի շարք երկրներ սկսում են վերադարձնել առանձին սանիտարական սահմանափակումներ:
Կարծիքներ