Օդի ջերմաստիճանն ավելի կբարձրանա

Օդի ջերմաստիճանն ավելի կբարձրանա

Արաբական թերակղզու շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ հանրապետության տարածքում հուլիսի 11-13-ն օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 2-3 աստիճանով։ Արարատյան դաշտում, Արագածոտնի, Վայոց ձորի նախալեռնային գոտիներում և Երևանում հուլիսի 11-16-ի ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +39…+41 աստիճանի։

Հուլիսի 12-16-ը հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավարևելյան` 2-5 մ/վ: Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ։

Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա ևս 2-3 աստիճանով:

Երևանում հուլիսի 12-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում