Մի շարք արաբական երկրներ դադարեցրել է ավիահաղորդակցությունը Հարավաֆրիկյան Հանրապետության հետ
Եգիպտոսը հայտարարել է Հարավաֆրիկյան Հանրապետության հետ ավիահաղորդակցությունը դադարեցնելու մասին՝ պայմանավորված այդ երկրում կորոնավիրուսի՝ «օմիկրոն» անվանումը ստացած նոր շտամի տարածման փաստով: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Արաբական երկրներից ավելի վաղ Հարավաֆրիկյան Հանրապետության հետ ավիահաղորդակցությունը դադարեցնելու մասին հայտարարել էին նաև Սաուդյան Արաբիան ու Բահրեյնը:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նախօրեին մտահոգություն էր հայտնել այն փաստի առնչությամբ, որ կորոնավիրուսի այս նոր շտամը խիստ արագ է տարածվում:
Կարծիքներ