Աննա Հակոբյանը այցելել է Ալպ-Մարիտիմի տարածաշրջանի «Սոֆիա Անտիպոլիս» տեխնոպարկ

Աննա Հակոբյանը այցելել է Ալպ-Մարիտիմի տարածաշրջանի «Սոֆիա Անտիպոլիս» տեխնոպարկ

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն այցելել է Ալպ-Մարիտիմի տարածաշրջանում գտնվող «Սոֆիա Անտիպոլիս» տեխնոպարկ։

Այս մասին տեղեկացնում է վարչապետի տիկնոջ պաշտոնական կայքը:

Սոֆիա Անտիպոլիս հիմնադրամի տնօրեն Ֆիլիպ Մարիանին և նախագահ Ժան Պիեր Մասկարելլին շնորհակալություն են հայտնել Աննա Հակոբյանին այցելության համար և նրան ներկայացրել տեխնոպարկի հաջողության պատմությունը։

Մարիանիի խոսքով՝ 1969թ-ին ֆրանսիացի սենատոր Պիեռ Լաֆֆիտի կողմից նախագծված գիտական կենտրոնը այսօր դարձել է 40 հազար աշխատատեղ ապահովող տեխնոպարկ, որտեղ գործունեություն են ծավալում շուրջ 2500 ընկերություններ։

Աննա Հակոբյանի հետ զրույցում հիմնադրամի տնօրենը հույս է հայտնել, որ կկարողանան Հայաստանի և Հայաստանյան գիտաարտադրական խոշոր ընկերությունների հետ արդյունավետ համագործակցության եզրեր գտնել։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում