Թուրքիան հայտարարել է, որ Գազայում պատերազմի շարունակությունը կհանգեցնի հակամարտությունների տարածմանը աշխարհում

Թուրքիան հայտարարել է, որ Գազայում պատերազմի շարունակությունը կհանգեցնի հակամարտությունների տարածմանը աշխարհում

Գազայի հատվածում Իսրայելի գործողության շարունակությունը կհանգեցնի հակամարտությունների տարածմանն ամբողջ աշխարհում։ Այս մասին ասված է Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի հայտարարության մեջ, որի նիստը վարել է այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

«Գազայում Իսրայելի շարունակվող ջարդերը կհանգեցնեն տարածաշրջանում խաղաղության, անվտանգության և փխրուն հավասարակշռության անուղղելի վատթարացմանը, ինչպես նաև հակամարտությունների տարածմանը», - ասվում է հայտարարության մեջ:

Բացի այդ, ընդգծվում է «միջազգային համակարգը բարեփոխելու հրատապ անհրաժեշտությունը՝ իր բոլոր ինստիտուտներով և կանոններով, հատկապես ՄԱԿ-ը», քանի որ այն ի վիճակի չէ «կանխելու մարդկության դեմ կատարված հանցագործությունները Գազայում»։

Իսրայելի ղեկավարության ներկայացուցիչները բազմիցս նշել են իրենց վճռականությունը՝ շարունակելու ռազմական գործողությունը Գազայի հատվածում «մինչև լիակատար հաղթանակ»:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում