Ողջունում եմ Հայաստանի ջանքերը՝ ուղղված Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի հաղթահարմանը. ԵԽ գլխավոր քարտուղար

Ողջունում եմ Հայաստանի ջանքերը՝ ուղղված Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի հաղթահարմանը. ԵԽ գլխավոր քարտուղար

Մի քանի օրում հարյուր հազարից ավելի մարդ ստիպված էր լքել Լեռնային Ղարաբաղը, այն տները, որտեղ նրանք միշտ ապրել են: Ողջունում եմ Հայաստանի ջանքերը, որն արագ արձագանքեց ստեղծված բարդ իրավիճակին՝ օգնություն տրամադրելով տեղահանվածներին:

Այս մասին հայտարարել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը՝ ողջունելով Հայաստանի ջանքերը՝ ուղղված Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի հաղթահարմանը:

«Երբ Ադրբեջանում էի, այդ երկրի իշխանությունների հետ խոսեցի մտահոգություններիս մասին, այն է՝ ինչպես են պաշտպանելու տեղահանվածների գույքը և երաշխավորելու, որ մարդիկ վերադառնան:

ԵԽ մանդատի շրջանակում կանենք հնարավորը։

Հարկավոր է նաև կողմերի միջև վստահության ամրապնդման միջոցառումներ իրականացնել։ Ես իսկապես հույս ունեմ, որ Ադրբեջանն արժանապատվորեն կապահովի Լեռնային Ղարաբաղ վերադառնալու ցանկություն ունեցող անձանց անվտանգությունը»,- ասել է Բուրիչը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում