Թրամփին աջակցող հանրապետականները քննարկում են Ուկրաինային ռազմական օգնության վտանգը
ԱՄՆ Հանրապետական կուսակցության թեւը, որն աջակցում է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին, այս շաբաթ շտապ հանդիպում է անցկացրել ԱՄՆ մայրաքաղաքում՝ քննարկելու երկրի համար Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելու վտանգը ռուսական ռազմական հատուկ գործողության ֆոնին։
Այս մասին ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը՝ ասվում է շաբաթ օրը Politico թերթում հրապարակված The National Interest ամսագրի խմբագիր Ջեյքոբ Հեյլբրունի հոդվածում։
Վաշինգտոնի կենտրոնում գտնվող հյուրանոցներից մեկում կայացած հանդիպման ժամանակ բանախոսները զգուշացրել են Ուկրաինայի գործերին ԱՄՆ-ի ակտիվ մասնակցությանը թույլ չտալու կարևորության մասին։ «Եվրոպայի կեղտոտ աշխատանքն իրականացնելու համար ամերիկյան իշխանությունն օգտագործելը բավականին վատ գաղափար է», - ասում է վենչուրային կապիտալիստ Ջեյմս Վենսը, ով առաջադրվել է Կոնգրեսում սենատորի պաշտոնում (Օհայոյից):
Կարծիքներ