Լանջիկ-Մաստարա ավտոճանապարհին մառախուղ է․ կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Լանջիկ-Մաստարա ավտոճանապարհին մառախուղ է․ կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Ստեփանավանի ոլորանները դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար: Տավուշի, Սյունիքի, Գեղարքունիքի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Սյունիքի մարզում, Լանջիկ-Մաստարա ավտոճանապարհին և Ճամբարակ քաղաքում մառախուղ է։

Շիրակի մարզում, Վանաձոր, Ջերմուկ, Թալին, Չարենցավան, Հրազդան քաղաքներում և Սարավան-«Զանգեր» հատվածում տեղում է ձյուն։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում