Ավարտում եմ գործունեությունս «Փյունիկ» ֆուտբոլային ակումբում. Կիմ Առաքելյան

«Փյունիկ» ՖԱ գլխավոր տնօրեն`Կիմ Առաքելյանը ֆեյսբուքյան էջում գրել է.
«Հարգելի’ գործընկերներ, տեղեկացնում եմ, որ ավարտում եմ գործունեությունս «Փյունիկ» ֆուտբոլային ակումբում։
Շնորհակալությունս եմ հայտնել բոլորին՝ միասնական աշխատանքի, վստահության և նվիրման համար։
Այս տարիներին միասին հաղթահարել ենք դժվարություններ, բարձրացել ենք, կառուցել, կերտել հաջողություններ, հասել չեմպիոնությունների՝ գլխավոր, կանանց և ակադեմիայի տարբեր տարիքային թիմերում, զարգացրել ենք ակումբը։
Այն ամենը, ինչին կարողացել ենք հասնել, արդյունք էր ոչ թե մեկ մարդու աշխատանքի, այլ ամբողջ թիմի համառության և նվիրվածության։
«Փյունիկում» անցած ճանապարհս ինձ համար կմնա կարևոր և թանկարժեք փորձառություն։ Հավատում եմ, որ ակումբը շարունակելու է զարգանալ և նոր՝ հաղթանակներ է կերտելու։
Թեև ավարտում եմ պաշտոնավարումս և այլևս չեմ հանդիսանում ակումբի գլխավոր Տնօրենը, բայց «Փյունիկն» իմ սրտում է:
«Փյունիկ» ՖԱ գլխավոր տնօրեն`Կիմ Առաքելյան»:
Կարծիքներ