Ավստրիայի կանցլերը հայտարարել է «Sputnik V»-ի գնման բանակցությունների ավարտի մասին
Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցն այսօր հայտարարել է, որ «Sputnik V» պատվաստանյութի ձեռքբերման շուրջ բանակցությունները Ռուսաստանի հետ ավարտվել են և Ավստրիայի համար արդեն հնարավոր է ռուսական պատվաստանյութ գնել:
«Ավստրիայում մեր գնումն հնարավոր է »,- լրագրողներին ասել է Կուրցը ՝ նշելով, որ բանակցությունները «դե ֆակտո ավարտվել են»:Կանցլերը նշել է, որ ռուսական դեղամիջոցի մեկ միլիոն չափաբաժնի գնումը կարագացնի պատվաստումները Ավստրիայում:
Ավելի վաղ Կուրցն ասել էր, որ ինքը վճռականորեն աջակցում է Ռուսաստանից «Sputnik V» պատվաստանյութի գնմանը, ինչպես նաև թույլատրել է դեղերի գրանցումը։
«Sputnik V»-ն հաստատված է գրեթե 60 երկրներում, որոնց ընդհանուր բնակչությունը կազմում է ավելի քան 1,5 միլիարդ մարդ: Պատվաստանյութի արդյունավետությունը 91,6% է ՝ ըստ The Lancet բժշկական ամսագրի տվյալների հրապարակման:
Կարծիքներ