ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը ուղևորվում է Հայաստան և Ադրբեջան՝ բանակցելու Փաշինյանի և Ալիևի հետ
ԵՄ-ն անմիջապես հատուկ ներկայացուցչին կուղարկի Հայաստան և Ադրբեջան՝ կարգավորման համար, ասվում է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի տարածած հայտարարության մեջ ՝ կապված Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության հետ:
«ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն անհապաղ կուղևորվի երկու երկրներ՝ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև բրյուսելյան երկխոսության շրջանակներում հաջորդ քայլերը քննարկելու համար»,- նշվում է փաստաթղթում:
Կարծիքներ