Ֆրանսիայում փրկարարները ծով են վերադարձրել ափ նետված 150 կգ քաշով կատվաձկանը
Ֆրանսիայի հարավում գտնվող Էրո վարչական շրջանում փրկարարներին հաջողվել է ծով վերադարձնել ափ նետված հսկայական կատվաձկանը, որի քաշը 150 կգ է:
«Էրո վարչական շրջանի հրշեջ փրկարարական ծառայությունների մասնագիտացված թիմերը ժամանել են դեպքի վայր, որպեսզի փրկեն ափ նետված կատվաձկանը: Փրկարարների ջանքերով հաջողվել է 150 կգ կշռող ծովային էակին վերադարձնել իր բնակմիջավայր»,- ТАСС գործակալության փոխանցմամբ՝ ասվում է փրկարար ծառայության թվիթերյան էջում:
Նշվում է, որ կենդանու թևերի բացվածքը կազմում է 3,4 մետր, իսկ երկարությունը՝ 2,2 մետր: Ծով ուղարկելուց առաջ մասնագետները վստահացել են, որ կատվաձկան առողջական վիճակը նորմալ է:
Կարծիքներ