Netflix-ը հեռացրել է Ջոնի Դեփի մասնակցությամբ բոլոր ֆիլմերը
Ֆիլմերի և սերիալների ամերիկյան մատակարար Netflix հոսքային ծառայությունն իր ամերիկյան գրադարանից հեռացրել է Ջոնի Դեփի մասնակցությամբ բոլոր ֆիլմերը:
Ինչպես հաղորդում է The Geekbuzz պարբերականը, մինչ այժմ որևէ պաշտոնական հայտարարություն չի արվել, ուստի կա տարբերակ, որ սա պարզապես կապված է բովանդակության թարմացման հետ: Թեև, դերասանի շատ երկրպագուներ վստահ են, որ սա Դեփի նախկին կնոջ՝ Էմբեր Հյորդի դեմ ներկայացված զրպարտության վերաբերյալ դատական հայցի պարտության արձագանքն է, ըստ որի նրա կինը հայտարարել էր, որ բռնության է ենթարկվել Դեփի կողմից:
Այնուամենայնիվ, այլ երկրներում, որտեղ Netflix-ը հասանելի է, Դեփի մասնակցությամբ ֆիլմեր գնելու տարբերակը մնում է:
Կարծիքներ