Մանկահասակ երեխայի նկատմամբ բռնություն կիրառելու դեպքի առթիվ սպանության փորձի հատկանիշներով նախաձեռնվել է քրվարույթ. 1 անձ ձերբակալվել է

Մանկահասակ երեխայի նկատմամբ բռնություն կիրառելու դեպքի առթիվ սպանության փորձի հատկանիշներով նախաձեռնվել է քրվարույթ. 1 անձ ձերբակալվել է

Տեղեկություններ էին տարածվել, որ մարտի 16-ին «կլինիկական մահ» ախտորոշմամբ Երևանի «Արաբկիր» բժշկական կենտրոն էր տեղափոխվել 1 տարեկան երեխա։ Բժիշկներին հաջողվել էր փրկել նրա կյանքը:

ՔԿ-ից 1lurer.am-ին հայտնել են, որ դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում սպանության փորձի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Նախաքննության ընթացքում 1 անձ ձերբակալվել է:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում