Վրաստանում միջանկյալ և արտահերթ ընտրություններ են մի շարք շրջաններում

Վրաստանում միջանկյալ և արտահերթ ընտրություններ են մի շարք շրջաններում

Վրաստանում անցկացվում են միջանկյալ խորհրդարանական ընտրություններ Գորի-Կասպի ընտրատարածքում և Գուրջաանի քաղաքի քաղաքապետի արտահերթ ընտրություններ։

Այս մասին հայտնել է Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։

Շիդա Քարթլի շրջանի Գորիի և Կասպիի մունիցիպալիտետներից նոր մեծամասնական պատգամավոր ընտրելու անհրաժեշտությունը ծագել է այն բանից հետո, երբ խորհրդարանական Գիորգի Խոջևանիշվիլին, ով 2021 թվականին լքել էր իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը և միացել ընդդիմությանը, հրաժարական տվել 2023 թվականի փետրվարին։ Ինչ վերաբերում է Կախեթիի շրջանի Գուրջաանի քաղաքի քաղաքապետին, ապա այստեղ վաղաժամ ընտրություններ են պահանջվել հունիսին քաղաքապետ Զուրաբ Ուտիաշվիլիի հրաժարականից հետո։

Ընտրատեղամասերը բացվել են 08:00-ին: Ըստ ԿԸՀ-ի՝ ընդհանուր առմամբ բաց է 133 ընտրատեղամաս, իսկ 103-ում տեղադրվել են էլեկտրոնային քվեատուփեր, ինչը, ինչպես նշում է ԿԸՀ-ն, կարևոր է 2024 թվականին երկրում կայանալիք խորհրդարանական ընտրություններին նախապատրաստվելու համար։ Միջանկյալ ընտրությունների ընթացքը վերահսկվում է ինչպես տեղական, այնպես էլ օտարերկրյա դիտորդների կողմից։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում