Բնակության ծախսերը հոգալու համար օգնությունը չի տրամադրվի արցախցիներին, որոնք Հայաստանում ունեն բնակարան. փոխվարչապետ

Բնակության ծախսերը հոգալու համար օգնությունը չի տրամադրվի արցախցիներին, որոնք Հայաստանում ունեն բնակարան. փոխվարչապետ

Յուրաքանչյուր արցախցու կտրամադրվի 100 հազար դրամ աջակցություն՝ անկախ տարիքից։

Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 1-ին, հումանիտար կենտրոնի աշխատանքներն ամփոփող ասուլիսում հիշեցրեց փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը՝ հավելելով.

«Որոշեցինք անկախ տարիքից դրամական աջակցություն ցուցաբերել, որը մարդիկ կօգտագործեն ամենակարևոր խնդիրների լուծման համար։ Վաղը արդեն կառավարությունը կհստակեցնի այն կարգը, որով դիմուները ընդունվելու են, կլինեն առավել մանրամն տեղեկութուններ այդ մասին:

Արդեն երեքշաբթի օրվանից կարող են դիմել»:

Փոխվարչապետի փոխանցմամբ՝ նրանք, ովքեր ունեն բանկային հաշիվներ եւ քարտեր, փոխանցում կկատարվի, իսկ ովքեր չունեն՝ կտրամադրվեն նոր քարտե դրամակն աջակցությունը ստանալու համար:

Խաչատրյանը հայտնեց նաև , որ յուրաքանչյուր տեղահանված մարդու հաշվով 40 հազար դրամ աջակցություն կտրամադրվի՝ բնակության ծախսերը հոգալու համար: 

Նա նշեց, որ օգնությունը չի տրամադրվի այն արցախցիներին, որոնք Հայաստանում ունեն բնակարան:

Բացի այդ, յուրաքանչյուր մարդու հաշվով կտրվի նաև 10 հազար դրամ աջակցություն՝ կոմունալ ծախսերի համար։

Տիգրան Խաչատրյանը հայտնեց, որ աջակցությունը առաջիկա վեց ամիսների համար է։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում