Զելենսկին առաջարկել է Ղրիմի և Դոնբասի հարցի փոխզիջումային լուծման իր տարբերակը
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կարծում է, որ ինքն ու ՌԴ նախագահ Պուտինը պիտի հանդիպեն` հասկանալու համար` ինչի է պատրաստ Ռուսաստանը` ռազմական գործողությունը դադարեցնելու համար, և ինչի է պատրաստ, եթե Ուկրաինան չցանկանա այս կամ այն փոխզիջմանը գնալ:
Ավելի վաղ Զելենսկին հայտարարել էր, որ ռուս-ուկրաինական բանակցություններում վերջնական փոխզիջումները կորոշվեն համաուկրաինական հանրաքվեով, նա ընդգծել էր` խոսքը անվտանգության երաշխիքների, Դոնբասի ու Ղրիմի մասին է:
«Մենք ամեն ինչ հասկանում ենք: Մեզ ՆԱՏՕ չեն ընդունում, քանի որ վախենում են ՌԴ-ից: Մենք ուրեմն պիտի հանգիստ լինենք, որ ունենք անվտանգության այլ երաշխավորներ»,- ասել է Զելենսկին` նշելով, որ կան ՆԱՏՕ-ի անդամ երկրներ, որոնք ցանկանում են Ուկրաինայի անվտանգության երաշխավորը լինել, ու թեպետ չեն կարող ապահովել իրենց հարյուրտոկոսանոց անդամություն Դաշինքում, սակայն պատրաստ են անել այն ամենը, ինչ պետք է աներ ՆԱՏՕ-ն, եթե Ուկրաինան Դաշինքի անդամ լիներ:
Ուկրաինայի նախագահն ընդգծել է, որ առաջնային դեր ունի հենց դա` հասկանալ` արդյոք ՌԴ-ն ցանկանում է և կարող է դադարեցնել ռազմական գործողությունը:
Ուկրաինայի նախագահը կարծում է, որ առանց իր և ՌԴ նախագահի հանդիպման անհնար է դա հասկանալ:
Կարծիքներ