Արարատի մարզում 29-ամյա վարորդը Samand-ով բախվել է գազատար խողովակին և հայտնվել դաշտում
Այսօր՝ սեպտեմբերի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Այս մասին գրում է Shamshyan.com-ը։
Ժամը 17:50-ի սահմաններում, 29-ամյա Թոռնիկ Ստեփանյանը՝ իր վարած Samand մակնիշի ավտոմեքենայով, Երևան-Երասխ ավտոճանապարհի 23 կմ հատվածում, Արաքսավան գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակին և հայտնվել դաշտում: Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան:
Կարծիքներ