Սիմոն Բաբայանը ընտրվել է Փաստաբանների պալատի նախագահ
ՀՀ Փաստաբանների պալատի նախագահ է ընտրվել Սիմոն Բաբայանը: Այս մասին հայտնում է ՀՀ փաստաբանների պալատի նախագահի թեկնածու Գեւորգ Գյոզալյանը:
«Հարգելի փաստաբաններ, սիրելի ընկերներ,
ավարտվեցին ՀՀ փաստաբանների պալատի նախագահի ընտրությունները: Գործող 2352 փաստաբաններից, նախնական տվյալներով քվեարկությանը մասնակցել են 1111-ը: Կրկին նախնական տվյալներով փաստաբաններից ինձ իրենց քվեն է վստահել 144 փաստաբան:
Շնորհավորում եմ ընտրված թեկնածու Սիմոն Բաբայանին: Հուսով եմ, որ նա կարդարացնի այն 937 փաստաբանի ակնկալիքները, որոնք իրենց ձայնը տվել են իրեն: Միաժամանակ հուսով եմ, որ նա կցանկանա և ի զորու է ապակուսակցականացնելու փաստաբանների պալատը»,- ֆեյսբուքի իր էջում գրել է Գյոզալյանը:
Կարծիքներ