ՀՀ ԱԻՆ-ը մի շարք կարևորագույն օբյեկտներում պայթուցիկ սարքերի տեղադրման ահազանգ է ստացել
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն օգոստոսի 2-ին, ժամը 18։59-ին տեղեկություն է ստացել, որ Երևանի քաղաքապետարանում, մետրոպոլիտենի բոլոր կայարաններում, «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում, Բաղրամյան 19 հասցեում, ինչպես նաև զինվորական և քաղաքացիական բոլոր կարևորագույն օբյեկտներում պայթուցիկ սարքեր են տեղադրված։
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, ԱԻՆ Փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների մեկական մարտական հաշվարկ մեկնել է վերոնշյալ հասցեներով։
Ըստ աղբյուրի՝ «Զվարթնոց» միջազգային օդանավակայան է մեկնել նաև Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգիական խումբը, իսկ Բաղրամյան 19 հասցե՝ քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական խումբը։
Կարծիքներ